|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վրաստանի ՊՆ նախկին ղեկավար, «Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Թբիլիսիում հունիսի 20-21-ը կայացած բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում բռնի գործողությունների կազմակերպման, ղեկավարման և դրանց մասնակցության համար. հայտնում է РИА Новости-ն:
Նախկին նախարարը ձերբակալվել էր հուլիսի 25-ին` դատախազության կողմից Թբիլիսիում հունիսյան բողոքի ցույցերի ժամանակ անկարգությունների հետաքննության շրջանակում: