Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Նորալուսին» ՍՊԸ տնօրենը, նպատակ ունենալով Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում գտնվող ՍՊ ընկերությանը պատկանող հանգստի բազայի տարածքին հարակից, նույն համայնքին պատկանող, դեռևս 2017թ. ինքնակամ զավթած 1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություն, 2018թ. մայիսի 31-ին դիմում է ներկայացրել Մեղրաձորի համայնքապետարան՝ 140 քմ քոթեջի կառուցման համար շինարարության թույլտվություն ստանալու խնդրանքով: Դիմումին կից ներկայացրած փաստաթղթերում, որպես շինարարության համար տրամադրվող հողատարածք՝ վերջինս ներկայացրել է «Նորալուսին» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքը՝ իբրև նպատակ ունենալով շինությունը կառուցել ընկերության տնօրինության տակ գտնվող ճամբարի տարածքում:
Ստանալով Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարի թույլտվությունը՝ ՍՊԸ տնօրենը շինարարական աշխատանքները հանձնարարել է իրականացնել վերոնշյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա, բացի այդ շինության մի անկյունը կառուցվել է սեփականության իրավունքով մեկ այլ քաղաքացու պատկանող հողատարածքի վրա:
Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, նշված 1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ձեռք բերելու նպատակով, ՍՊԸ տնօրենը դիմել է համայնքի նախկին ղեկավարին, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերելով վերջինիս և նրա օգնականի հետ, ստանձնելով հողատարածքի չափագրման աշխատանքներն իր վրա վերցնելու պարտավորությունները, դիմել է չափագրությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա չունեցող իր մտերիմին՝ 1.06 հա հողատարածքը չափագրելու և հողատարածքի հատակագիծ տալու համար, որպեսզի այն ներկայացվի կադաստրի կոմիտե:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, վերջինիս օգնականին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, ՍՊԸ տնօրենին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և փաստաթուղթ կեղծելուն դրդելու համար, իսկ փաստացի չափագրումն իրականացնողին, անհատ ձեռնարկատիրոջն ու աշխատակցին՝ փաստաթուղթ կեղծելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: