|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Լոս Անջելեսում գտնվող «Գրեմմի»-ի թանգարանը դրամաշնորհի տեսքով 200.000 դոլար կհատկացնի ԱՄՆ-ում 15 մասնակցի՝ տարբեր թեմաներով ուսումնասիրություններին, ինչպես նաեւ արխիվացման և պահպանման մի խումբ ծրագրերին աջակցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թանգարանի պաշտոնական www.grammymuseum.org կայքը:
Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության կենտրոնին կհատկացվի հինգ հազար դոլարի չափով դրամաշնորհ՝ հայկական երաժշտական եզակի ստեղծագործությունների ձայնագրությունների թվայնացման համար։
«Այս նախագիծը կենտրոնացած է լինելու Ամերիկայում հայկական սփյուռքի՝ գրեթե 1500 ձայնագրության գույքագրման եւ կատալոգավորման վրա։ Տեղի ձայնագրությունները հիմնավորում են հայերի վաղ պատմությունը Միացյալ Նահանգներում։ Հավաքածուն ներկայացնում է երաժիշտների ձայներ, որոնց սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կարգավիճակը նրանց հարկադրել է լքել հայրենիքը»,- նշված է թանգարանի կայքում: