|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնին վաղը Բրիտանիայի վարչապետ դառնալու կապակցությամբ. հայտնում է РИА Новости-ն:
«Իրանական նավթատար նավի ձերբակալությունը Մեյի (Բրիտանիայի ներկայիս վարչապետ) կողմից պարզապես ծովահենություն էր: Ես շնորհավորում են իմ նախկին գործընկերոջը` Բորիս Ջոնսոնին, այն կապակցությամբ, որ նա կդառնա Բրիտանիայի վարչապետ: Իրանը չի ձգտում առճակատման: Սակայն Պարսից ծոցի մեր ափային գիծը 1500 մղոն է: Դա մեր ջրային տարածքն է, և մենք կպաշտպանենք այն»,-գրել է նա:
Հայտնել ենք, որ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար, ինչպեսև սպասվում էր, ընտրվել է ԱԳ նախկին նախարար և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Վաղը նա կդառնա երկրի վարչապետ այն բանից հետո, երբ գործող վարչապետ Թերեզա Մեյը վայր կդնի իր լիազորությունները: