Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեւանի ավազանն է՞լ տանք, որ Ալիեւը գա ոտքերը դնի մեջը հանգստանա՞, մենք «գդալ-գդալ» վերցրինք, իրենք «շերեփով» տվեցին թուրքին, ինչո՞ւ տվեցին մեր հողերը թուրքին․ Yerkir.am-ի հետ զրույցում իր վրդովունքն է հայտնում Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի բնակիչ պարոն Արարատը։
Ասում է՝ Աֆղանստանի պատերազմից սկսած՝ 6 պատերազմի մասնակից է, արյան գնով էին մեր պատմական հողերը հետ բերել, մի գրչի հարվածով կրկին տրվեց թուրքին։ «Արցախյան պատերազմի մահապարտներից մեկն եմ եղել, եթե Վազգեն Սարգսյանը մի փոքր էլ «ոտքը կախ» գցեր, Բաքվով կմաքրեինք, դուրս կգայինք։ Ես չհասկացա՝ էս պատերազմը սենց ո՞նց եղավ։ Հայաստանում այսօր ոչ մի բանն էլ բանի նման չի։ Մեր հողերը ինչո՞ւ տվեցին։ Ալագյոլի (Ալ լճեր֊ խմբ.) սարերը ամբողջ մարզին սպասարկում էրին, ինչի՞ տվեցին թուրքերին, ինչի՞ համար»,- ասաց նա։
2020 թվականի Արցախյան պատերազմից մանրամասներ է պատմում, ասում է՝ կոփված, կռվող, պատրաստի զինվորականներին չէին տանում ճակատ։ «Կռվող տղերքին չէին տանում ճակատ, նստեցնում էին սոված-ծարավ, թե՝ սպասեք, հաջորդ օրը լսում էինք՝ տարածքները տվել են։ Էս էլ պատերազմը։ Դուք ի՞նչ գիտեք, որ Զոլաքարի մեջ հիմա մի 20 թուրք չկա, ո՞վ գիտի։ Թուրքի միակ նպատակը Սեւանա լիճն ա, Գեղարքունիքի մարզը։ Ադրբեջանցիները մտնում մեր գյուղերի խանութներից օղի, գինի են առնում, ու դա տեղի է ունենում հիմա»,֊ նշում է պարոն Արարատը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան