Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերջերս մամուլում շրջանառվում է, թե ֆրանսահայ հայտնի երգիչ Մարթեն Յորգանցի «Ճկույթիկ» երգի բառերը իրենը չեն, այլ մանկագիր Պատվական Խաչատրյանինը, ինչպես պնդում է մանկագրի դուստրը` Գայանե Խաչատրյանը:
Եվ ոչ ոք, կարծես, չի էլ մտածում, որ գուցե այս մասին արժե խոսել Յորգանցի հետ, հետո նոր աղմուկ բարձրացնել: Բանն այն է, որ Խաչատրյանն ասում է, թե Յորգանցը երբեւիցե չի նշել երգի խոսքերի հեղինակի անունը:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրեց Յորգանցը, երգի մեղեդու հեղինակն ինքն է, իսկ ինչ վերաբերում է բառերին, ապա հնարավոր է, որ այն բանաստեղծությունից լինի:
«Ուղղակի բանաստեղծի անունը չգիտեի»,- ասաց նա:
Ի դեպ, Յորգանցը տեղեկացրեց նաեւ, որ այսուհետ բոլոր հնարավոր դեպքերում անպայման կնշի, թե ով է երգի բառերի հեղինակը, եւ շնորհակալ է Խաչատրյանից` արձագանքի համար:
«20 տարի առաջ ես գտել եմ այդ բանաստեղծությունը եւ 2 տուն վերցրել դրանից, իսկ կրկներգն ու մի տունն ինքս եմ գրել եւ մեղեդի հորինել»,- հայտնեց երգիչը: