կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-19 21:33
Քաղաքական

Փաշինյանի PR թիմը չի կարողանում դեռևս հակազդեցություն գտնել. Մեդիա պաշտպան

Փաշինյանի PR թիմը չի կարողանում դեռևս հակազդեցություն գտնել. Մեդիա պաշտպան

2019 թ-ի հուլիսի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ aravot.am-ը, armlur.am-ը, azatutyun.am-ը, yerkir.am-ը և a1plus.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքում հայտարարագրվել է 351 հոդված։ Որոնցից 39-ը՝ բացասական, 17-ը՝ դրական, 295-ը՝ չեզոք։ Այս անգամ ևս բացասական հոդվածներն ավելիn են, քան դրականները։ Հիմնական պատճառը շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը և Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունների և ներկա գործողությունների համեմատությունը։

Մշտադիտարկվող տասնօրյակում 2-րդ նախագահի կողմնակիցները կառավարության շենքի մոտ ակցիա էին իրականացնում և հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ նրա չներկայանալը թուլություն էին գնահատում։ Զարուհի Փոստանջյանը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի օրոք գրված Սահմանադրությունը, որը քննադատվում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից, վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս։

Լարիսա Ալավերդյանն էլ իր հերթին քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը, որտեղ վերջինs հրաժարվել էր «Իզմերի» գաղափարներից։ Քննադատությունները շարունակվում են նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի համատեքստում։ Օրինակ, Հայկ Սարգսյանին նմանեցնում են Առաքել Մովսիսյանին։

Aravot.am-ում հրապարակվել է 90 հոդված՝ 13-ը՝ բացասական, 8-ը՝ դրական, 69-ը՝ չեզոք։ Կայքը հիմնականում վերահրապարակել է քաղաքական գործիչների ելույթներն ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Կայքում տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ակցիանները։ Մարգարիտ Եսայանի ասուլիսում տրված գնահատականները և Էդուադ Շարմազանովի «Ստամբուլյան» կոնվեցիային ուղղված քննադատությունը, որը և ուղղված է եղել նաև Նիկոլ Փաշինյանի դեմ։

Հետաքրքրական է, որ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, քննադատելով Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին, միաժամանակ, դրական է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի մասին, այս փաստը ևս տեղ է գտել լրատվականում։ Կայքն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի արտագնա այցերին՝ դրական ներկայացնելով վարչապետի հանդիպումները։

Armlur.am-ում հրապարակվել է 72 հոդված՝ 3-ը՝ բացասական, 3-ը՝ դրական, 66-ը՝ չեզոք։ Կայքի հիմնադիրը լինելով Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից, «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր, որոշ հարցերում արտացոլել է ընդդիմադիրների կարծիքները։ Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը, որ Նիկոլ Փաշինյանը սխալներ է իրականացնում և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունները անհեթեթություն են, տեղ են գտել լրատվականում։

Բացի դա լրատվականը վերահրապարակել է «Սասնա Ծռեր» կուսակցության հայտարարությունը, որտեղ քննադատության է ենթարկվում նաև Փաշինյանը։ Դրական հոդվածներ են եղել այն այն մասին, որ Հայաստանը տնտեսական աճ է գրանցել։ Սակայն կայքը շատ լուրեր ուղղակի շրջանցել է և փորձել է հավասարություն պահպանել։

A1plus.am-ում հրապարակվել է 63 հոդված՝ 4-ը՝ բացասական, 3-ը՝ դրական, 56-ը՝ չեզոք։ Կայքըվերլուծություններում քննադատության չի ենթարկել վարչապետին, բայց վերահրապարակել է Դավիթ Հարությունյանի, Մարգարիտ Եսայանի, «Սասնա Ծռեր» կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի աջակիցների քննադատական և կոշտ ելույթներն ու հայտարարությունները։ Իսկ դրական հոդվածները հիմնականում պաշտոնական հայտարարություններն են։

Yerkir.am-ում հրապարակվել է 72 հոդված՝ 17-ը՝ բացասական, 1-ը՝ դրական, 54-ը՝ չեզոք։ Բացասական հոդվածները վերաբերում են գրեթե այն բոլոր հարցերին, որոնք առկա են վերը նշվածում։ Կայքը վերահրապարակել է «Իրականում» թերթի «Արժեքներ չունեցող իշխանություն հոդվածը, որտեղ թերթը հիշել էր, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետի «սահմանադրական պարտականություն» էր համարում դահլիճում ներկա լինելը, իսկ հետագայում արդեն վարչապետ Փաշինյանը ներկա չի գտնվել նմանատիպ հարց ու պատասխանին։

Կայքը մեղադրում է Փաշինյանին երկիրը բարիկադավորելու մեջ։ Միակ դրական հոդվածն էլ վերաբերում է նրան, որ քաղաքապետարանում«Իմ քայլը» բարձր տոկոսներ է հավաքել ընտրությունների ժամանակ, որովհետև բարձր է եղել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։

Azatutyun.am-ում հրապարակվել է 54 հոդված՝ 2-ը՝ բացասական, 2-ը՝ դրական, 50-ը՝ չեզոք։ Լրատվականը տեքստային լուրերի մակարդակում չեզոքություն է պահպանում։ Քննադատության երկու աղբյուրներն էլ սեփական կոնտենտ չեն։ Մեկը վերաբերվում է զինհաշմանդամ Հայկին, որը պնդում է, որ հանդիպել է Փաշինյան Նիկոլին իր բուժման հարցով և անպատասխան է մնացել, մյուսը՝ «Փոքրիկ Երգիչների» շենքի խնդիրն է, որը մինչև հիմա առկախված է։

Փաստացի` կայքերը տեքստային մակարդակում փորձում են բալանսավորել իրենց լրատվությունը, ինչը չի կարելի ասել տեսանյութերի մասին։ Այդ ամենը, պարբերաբար, ֆիքսվում է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության կողմից։ Բացասական հոդվածների բազմազանությունը վկայում է այն մասին, որ Փաշինյանի PR թիմը չի կարողանում դեռևս հակազդեցություն գտնել և չգիտի ինչպես պայքարել, երբ հասարակությունը և լրատվականները համեմատականներ են անցկացնում Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունների և ներկա գործողությունների միջև, որոնք շատ դեպքերում հակասական են։