Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 18-ին կայացավ Հայաստանում Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի հերթական հանդիպումը Հայրենիքում հաստատված մի խումբ երիտասարդ մասնագետների հետ։ Հանդիպման նպատակն էր ի մի բերել աշխատանքային կյանքում հաջողության հասած հայրենադարձներ, որոնք շարունակում են Հայաստանում զարգացնել իրենց մասնագիտական ունակությունները։ Երկրորդ նպատակն էր ծանոթանալ այն խնդիրներին, որոնց առնչվել են հայրենադարձ երիտասարդ մասնագետները Հայաստանում թե՛ աշխատանքում, թե՛ կենցաղում։
Հանդիպման սկզբում ներկայացվեցին Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի գործառույթները, ապա խոսքը տրվեց ներկաներին։ Նրանց առաջարկների շարքում էին դպրոցներում կամ մշակութային ՀԿ-ի ճամբով արևմտահայերենի խմբակների ստեղծումը, անշարժ գույքի ձեռք բերման համար բանկային տոկոսների բարելավումը, պետական փաստաթղթերի մասին տեղեկությունները բազմալեզու դարձնելը, հայրենիքում հաստատվելոց հետո նորից դուրս մեկնած հայրենակիցների շրջանակում հարցախույզ անցկացնելու թեման, հասկանալու համար իրենց Հայաստանից մեկնելու պատճառները և նմանատիպ այլ հարցեր։ Գրասենյակը խոստացավ հետամուտ լինել և հայրենադարձների բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանք տանել։ Տարբեր բնագավառներում աշխատող եւ տասնեակ երկրներից եկած հայրենադարձները պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու գրասենյակի հետ՝ նեցուկ կանգնելու համար նոր հայրենադարձվողներին։