Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հ․Մ․Ը․Մ-ի 100-ամյակի առիթով հայրենիք ժամանած թվով 1200 սկաուտներ քիչ առաջ Ազատության հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության Հրապարակ։
Օրվա առիթով Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
«Սիրելի Հ.Մ.Ը.Մ.-ականներ, ուրախ եմ ՀՅԴ ԳՄ անունից ողջունելու ձեզ հայրենիքում: Մի դրոշի ներքո այսքան երիտասարդների հավաքվելու փաստը ինքնին ոգևորիչ է, առավել ևս , որ մեկտեղվելու առիթը Հ.Մ.Ը.Մ 100-ամյակի շրջանակներում կամզմակերպված 11-րդ բանակումն է:1994թ-ից ի վեր հայրենիքում կազմակերպված արդեն 7-րդ բանակումը, վստահ եմ, կարդարացնի ձեր բոլորի հույսերն ու սպասումները: Գիտելիք, հավատ, կամք. սա է կյանքում հաջողության գրավականը: Սիրելի երիտասարդներ, դուք պետքէ ձեր առջև դնեք հավակնոտ նպատակներ, կարողանաք կայացնել կշռադատված որոշումներ, հետևողականություն հանդես բերեք դրանք իրագործելու համար: Առաջնորդվեք սկաուտության համար սկզբունքային նշանակություն ունեցող ազգասիրության և բարոյականության սկզբունքներով: Հ.Մ.Ը.Մ-ն սոսկ կազմակերպություն չէ, այլ յուրօրինակ դպրոց մնայուն արժեքների, սիրո, եղբայրության, հայրենասիրության դպրոց:Նորանկախ Հայաստանի ապագան կարող են երաշխավորել միայն ձեր նման ազնիվ, կազմակերպված ու հայրենասեր հայորդիները: Ուրեմն` առաջ, առաջ` անվեհեր, դեպի հաղթական ապագա»,- իր ելույթում ասաց Արսեն Համբարձումյանը: