| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. տեղեկացնում է artsakhpress.am-ը:
Շարունակելով միտքը քաղաքական ռիսկերի տեսանկյունից՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ պետք է կարևորվի Արցախի՝ որպես միջազգային ինքնուրույն սուբյեկտի գոյության իրավունքը: Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է դիտարկվի որպես մի իրավիճակ, երբ, ըստ էության, գործ կունենանք ԱՀ և ՀՀ մի սերտաճած մարմնի հետ, որտեղ տեղի են ունենում ինչ-որ գործընթացներ, որոնք որևիցե եղանակով չեն ընդգծում ԱՀ միջազգային իրավական կարգավիճակը:
«Այս իրավիճակը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել բանակցային գործընթացի համար, որովհետև ևս մեկ անգամ ոչ պատեհ առիթ կտա մեր հակառակորդներին ներկայացնելու իրավիճակն այնպես, որ գործ ունենք ոչ թե ինքնորոշված սուբյեկտի, այլ ՀՀ-ին սերտաճած միավորման հետ: Բարոյական տեսանկյունից ԱՀ քաղաքացիությունն արժեք է, և Արցախը պետք է շենացնեն ԱՀ քաղաքացիություն ունեցող, ԱՀ-ում բնակվող և իրենց գործունեությունը ծավալող անձինք: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը առիթ է տվել մի շարք անձանց դիտարկել իրավիճակներ, թե իբր հնարավոր է որոշակի շրջանակներ ակտիվացնելով ազդել սահմանադրական գործընթացների վրա: Հստակ կասեմ, որ պետք չէ Արցախում նման փորձ անել, որովհետև ՀՀ-ում մինչև հեղափոխությունը իրավիճակը լիովին այլ էր, և չպետք է մոռանանք, որ հանրահավաքներ, ցույցեր և երթեր կարող են իրականացվել միայն որոշակի չափանիշների պահպանման պարագայում»,-ասել է Վ. Վարդանյանը: