կարևոր
3217 դիտում, 8 ամիս առաջ - 2024-01-23 00:11
Հասարակություն

Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար. Քրիստինե Վարդանյան

Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է ՀՀ Սահմանադրության այն 4 կետերին, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար:

«1․ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է կատարվում ՀՀ Անկախության հռչակագրին։

Խնդրահարույց է համարվում Անկախության հռչակագրի նախաբանի ձևակերպումը, որտեղ կա հղում ԼՂՀ և ՀՀ վերամիավորման որոշմանը․ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»:

2․ Խնդրահարույց է դիտարկվում նաև Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է․  «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

3․ ՀՀ Սահմանադրության Հոդված 18-ը, որը վերաբերում է  Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

Հոդվածի առաջին մասը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

4․ ՀՀ Սահմանադրության Հոդված 21-ը, որը վերաբերում է  Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերին։

Հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է ՀՀ զինանշանի տեսքը․

«Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն»», - գրել է Վարդանյանը։