կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-10 10:52
Տարածաշրջան

Միջուկային գործարքի եվրոպական կողմերը համատեղ հանձնաժողովի շտապ նիստի գումարման կոչ են արել

Միջուկային գործարքի եվրոպական կողմերը համատեղ հանձնաժողովի շտապ նիստի գումարման կոչ են արել

Միջուկային համապարփակ համաձայնագրի եվրոպական կողմերը՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, «խոր անհանգստություն» են հայտնել Իրանի՝ ուրանի հարստացման նորմերը գերազանցելու որոշման առիթով եւ Միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի շտապ նիստ գումարելու կոչ արել. տեղեկացնում է BBC-ն:

Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ Իրանը չի կատարում համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Ըստ նրանց՝ Իրանը պետք է վերադառնա համաձայնագրի պահանջների կատարմանը:

Եվրոպական կողմը պահանջել է Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ հանձնաժողովի շտապ նիստ հրավիրել: