Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուրախությամբ եմ փաստում, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև դարավոր բարեկամական կապերը մեզ այսօր հնարավորություն են ընձեռում մեր երկրների միջև ամրապնդել սերտ և իրավամբ արտոնյալ փոխհարաբերություններ, երկկողմ և բազմակողմ համագործակցություն՝ քաղաքական,տնտեսական, գիտական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:
Ֆրանսիայի և Հայաստանի միջև ակտիվ են կապերը բոլոր մակարդակներում՝ կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և, իհարկե, քաղաքացիների միջև: Այդ կապերը ամուր խարսխված են փոխըմբռնման, ֆրանկոֆոնիայի ընտանիքում իր հաստատուն տեղը զբաղեցնելուն ուղղված Հայաստանի վճռականության, ինչպես նաև հայկական համայնքի, Ֆրանսիայի՝ Հայաստանի հանդեպ ունեցած անկեղծ նվիրումի վրա:
Ցանկանում եմ կրկին հայտնել մեր երախտագիտությունը մարդկության դեմ հանցագործությունների և մասնավորապես Հայոց ցեղասպանության դեմ պայքարի հարցում համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու Ֆրանսիայի պետության և անձամբ Ձեր հանձնառության համար»: