|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ. Yerkir.am-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Մալիում ուղղաթիռների բախման արդյունքում տասներեք ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին, որը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին երեսուն տարվա ընթացքում։
Ֆրանսիայի համար սգո այս դժվարին պահին, խնդրում եմ ընդունել հայ ժողովրդի և անձամբ իմ խորին ցավակցությունները՝ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին։ Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների խոր վիշտը և կսկիծը»։