Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Արմեն Հովհաննիսյանի կիսապատրաստվածքների արտադրամասի գործունեության կասեցումը: Երևանում գործող արտադրամասում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները. սարքավորումներն ախտահանվել են, արտադրատեսակներն անցել են համապատասխանության գնահատում և արդեն ունեն EAC համապատասխանության հայտարարագիր։
Անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի (Մարալիկ, Շիրակ), անհատ ձեռնարկատեր Շուշան Ավետիսյանի հացի (Եղեգնաձոր, Վայոց Ձոր) և «Էդ-միթ» ՍՊԸ-ի մսամթերքի (Երևան) արտադրամասերի գործունեությունը կասեցվել էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտման պատճառով: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսվարողներին թույլատրել է շարունակել գործունեությունը, քանի որ արտադրամասերի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն