Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հալեպում կարի ֆաբրիկան, որն արտադրում էր արևելլյան ավանդական կանացի հագուստ, սկսել է կարել պաշտպանիչ դիմակներ և վաճառել մեծածախ գնով:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է ֆաբրիկայի տնօրեն Ջամիլ Բարակեդը:
«Մինչ կորոնավիրուսն այստեղ արտադրում էինք կանանց համար նախատեսված հագուստ, սակայն որոշեցի վերապրոֆիլավորել ֆաբրիկան, և հիմա սկսել ենք արտադրել բժշկական դիմակներ: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, ես որոշեցի օգնել իմ երկրին ու ժողովրդին»,- նշել է նա: Ֆաբրիկայի վերապրոֆիլավորումը հնարավորություն է տվել պահպանել 80 աշխատողի աշխատավարձը: Ներկայում օրվա ընթացքում ապահովվում է 5-6 հազար դիմակի արտադրություն: Ֆաբրիկայի հզորությունը թույլ է տալիս ավելին, սակայն այդ դեպքում անհրաժեշտ կլինի ընդունել մեծ թվով աշխատողների, այնինչ համավարակի տարածումն այդ հնարավորությունը չի տալիս: Դիմակների մի մասը տրվում է կարիքավորներին, մի մասը վաճառվում է:
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով, փետրվարի 5-ից մինչ այժմ երկրի հատուկ կարանտինի կենտրոններն ընդունել են 6 հազար 781 մարդու: Ներկայում այդ կենտրոններում գտնվում է 2 հազար 557 մարդ, այդ թվում՝ սիրացիներ, որոնք հայրենիք են վերադարձել հատուկ չվերթներով վերջին երկու շաբաթվա ընթացքում: Սիրիայում 48 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս, 29-ն արդեն ապաքինվել է, գրանցվել է 3 մահացու դեպք: