Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է 2011 թ. Հայաստանի հետ բարեկամության եւ հաշտության հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ վճիռը: Հուշարձանի ճարտարապետ Մեհմեթ Աքսոյի կողմից ՍԴ ներկայացված հայցի շրջանակում վճռվել է, որ ապամոնտաժումը խոսքի և արվեստի ազատությունների խախտում է:
Հուշարձանը կառուցումը սկսվել էր 2006 թ. Կարսի բերդին հարակից բլրին: 2011 թ., երբ այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սարիղամիշի ճակատամարտի տարելիցի կապակցությամբ այցելել էր Կարս, հուշարձանն անվանել էր «հրեշավոր» և պահանջել քանդել այն:
Կարսի դատարանը որոշել էր ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժումը, սակայն շրջանային դատարանը չեղարկել էր այդ որոշումը, իսկ Կարսի քաղաքապետարանը, որն այդ ժամանակ կառավարվում էր իշխող ԱԶԿ-ի կողմից, վաճառքի էր հանել հուշարձանը. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:
272 հազար թուրքական լիրայով այն գնած կազմակերպությունը ոչ պատահականորեն 2011 թ. ապրիլի 24-ին սկսում է հուշարձանի ապամոնտաժումը: 2014 թ. «Անատոլիայի Միքելանջելո» անունը ստացած Աքսոյը դիմում է ՍԴ: Միայն 5 տարի անց` 2019 թ. հուլիսի 11-ին, ՍԴ-ն հրապարակեց վճիռ, որում նշում է, որ ապամոնտաժումը խոսքի և արվեստի ազատության խախտում է, նաև պարտավորեցնում է պետությանը` Աքսոյին վճարել փոխհատուցում: Որոշումն ընդունվել է 6 դեմ, 8 կողմ ձայներով:
Բացի այդ` Աքսոյը, իր հուշարձանին «հրեշավոր» անվանելու հիմքով, 2015 թ. դատական հայց էր ներկայացրել Էրդողանի դեմ, որի արդյունքում դատարանը Էրդողանին պարտավորեցրել է վճարել 10.000 լիրա:
Հայաստանի սահմանից 40 կմ հեռու գտնվող Մարդկության հուշարձանը, որի նախնական անունը եղել էր Հայաստանի հետ բարեկամության եւ հաշտության հուշարձան, վերջնականապես կառուցվել էր 2009 թ.` Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունների պատվին:
Աքսոյը հայտարարել էր, որ, եթե այդ հուշարձանը քանդվի, ապա թուրքերը «Թալիբան»-ից ոչնչով չեն տարբերվի:
Թուրքական «Անադոլու քյուլթյուր» կազմակերպությունը, որի նախագահը` Օսման Քավալան, այժմ ձերբակալված է, ֆիլմ էր ստեղծել «Հրեշ» անունով, որում ներկայացնում էր հուշարձանի քրոնիկոնը: