|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վերին պալատը հրապարակել է «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Այդ մասին ասվում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում. հայտնում է enter.news/ru-ն:
Հայաստանի դեմ հայցը ներկայացվել է 2005-ին՝ Էլհան և Ադիշիրին Չիրագովների, Ռամիզ Ջեբրայիլովի, Աքիֆ Հասանովի, Ֆահրեդին Փաշաևի և Ղարա Ջաբրայիլովի կողմից: Նրանք եղել են Լաչինի բնակիչներ, սակայն 1992-ին ռազմական գործողությունների պատճառով փախել են այնտեղից՝ թողնելով իրենց ունեցվածքը` հետագայում չկարողանալով ստանալ այն:
ՄԻԵԴ-ը որոշել է այս գործով անձանց տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։ Այսպիսով` ՀՀ կառավարությունը, որոշման համաձայն, պետք է հայցվորներին 5 000-ական եվրո վճարի, ինչպես նաև 28 642 ֆունտ ստերլինգ` ընդհանուր դատական ծախսերի համար:
Նշենք, որ Եվրոպական դատարանի մեծ պալատը նաև հրապարակել է որոշում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 35.000 եվրո փոխհատուցում վճարել Շահումյանից արտաքսված հայ ընտանիքին: