|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Իսլամական պետության»` «Թուրքիայի վիլայեթ» անունը կրող ահաբեկչական միավորումը առաջին անգամ Թուրքիային սպառնացող տեսանյութ է հրապարակել, որում 5 ահաբեկիչներից մեկը, որը խոսում է թուրքերեն, սպառնում է Թուրքիային և ԱՄՆ-ին:
Տեղեկությունը տեղ է գտել ամերիկյան SITE (Search for International Terrorist Entities – Միջազգային ահաբեկչական խմբավորումների որոնողական ինստիտուտ) հակահետախուզական ինստիտուտի կայքում, իսկ տարածվել էլ Telegram-ի միջոցով:
Ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Աբու Քաթադա ալ Թուրքի, տեսանյութում սպառնում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
SITE Հակահետախուզական ինստիտուտի տնօրեն Ռիտա Կաթսը հայտարարել է, որ դա կազմակերպության անհույս ցուցադրական ժեստ է, և նմանատիպ տեսանյութեր վերջերս հրապարակվել են նաև կովկասյան տարածքներում և Ադրբեջանում. հաղորդում է «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը: