|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Եռոօրյա այցով Արցախում են գտնվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային հարաբերությունների վարչությունների աշխատակիցները՝ կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի ղեկավարությամբ:ԱՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախօրեին տեղի ունեցավ Արցախի և Հայաստանի հարկային մարմինների համատեղ քննարկումներ՝ տեղեկատվական ոլորտում ունեցած ձեռքբերումների, առաջիկա անելիքների, ինչպես նաև առողջ թիմային միջավայր ստեղծելու ու թիմային որոշումներ կայացնելու շուրջ: Հյուրերին ողջունեց ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ կարևորելով նման այցերը:
«Ժամանակակից պայմաններում խիստ կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը, որը համարվում է բարեփոխումների իրականացման առանցքային գործիք և հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել գործընթացները: Այսօր պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել՝ կիրառելով նորարար տեխնոլոգիաներ,-իր խոսքում ընդգծել է Արթուր Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով կոմիտեի ղեկավարությանն ու անձնակազմին՝ փորձի փոխանակման, մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման և մի շարք այլ բնագավառներում արդյունավետ փոխգործակցության համար:Իր հերթին Պեկ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը շնորհակալություն հայտնելով արցախյան գործընկերներին ջերմ ընդունելության համար, կարևորել է երկու համակարգերի տեղեկատվական կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացումը:Հանդիպման ընթացքում գերատեսչությունների աշխատակիցները ներկայացրել են շնորհանդեսներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ձեռքբերումների վերաբերյալ: