|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ստորջրյա որոնումների արդյունքում հայտնաբերվել է Air France ավիաընկերության` Ատլանտյան օվկիանոսում 2009-ին վթարի հետեւանքով ջրասույզ եղած ինքնաթիռը:
Ֆրանսիացի հետաքննողների կարծիքով` դա հույս է ներշնչում, որ իրենց, ի վերջո, կհաջողվի պարզել, թե ո՞րն է օդանավի կործանման պատճառը:
Ի դեպ, նախորդ լայնածավալ ու թանկարժեք որոնումները արդյունք չէին տվել:
Ավիացիոն վթարները հետաքննող ֆրանսիական գործակալության հայտարարության համաձայն` որոնողական աշխատանքներով զբաղվող թիմը վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերել է ինքնաթիռի բազմաթիվ բեկորներ:
Հիշեցնենք, որ փարիզյան դատարանը մարտի 18-ին չկանխամտածված սպանության նախնական մեղադրանք էր ներկայացրել Airbus կորպորացիային A330 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով 228 մարդ էր զոհվել: Դատարան էին կանչվել նաեւ Air France ավիաընկերության ներկայացուցիչները: