Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը։
Դատավորը շեշտեց, որ փորձաքննությունը պետք է տա այն հարցի պատասխանը, թե ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, եւ առողջական այդ խնդիրները ներառվա՞ծ են պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում։
Այսօր ավելի վաղ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին, առողջական վիճակով պայմանավորված, խափանման միջոց կալանքը վերացնել կամ գրավ կիրառել։ Դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։