|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկված` կառավարության կողմից ներկայացված մի քանի նախագծեր:
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը` 91 կողմ ձայներով, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը` 94 կողմ ձայներով:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ է քվեարկել 95 պատգամավոր: