|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկված «Պետություն-մասնավոր գործընկերություն» ՀՀ օրենքի նախագծի այն հատվածին, որտեղ նշվում է, որ Հայաստանում նախատեսվում են նաև վճարովի ավտոճանապարհներ: Այս երևույթը նոր չէ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան ճանապարհների համար: Իսկ որքանով ենք մենք պատրաստ վճարովի ավտոճանապարհների ստեղծմանը: Թունյանը հորդորել է չթերագնահատել ինքներս մեզ և անձամբ իր օրինակով վստահեցրել, որ վճարովի ավտոճանապարհները կունենան պահանջարկ: