|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ նախարարների կաբինետը հավանություն է տվել Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագրին, որը վերաբերում է մի երկրից մյուսը քաղաքացիների ժամանման կարգին: Այս մասին հաղորդվում է ՌԴ կառավարության կայքում. հայտնում է Новости Армения-ն:
Համաձայնագիրը նախատեսում է մինչև 30 օրով ժամանակավորապես Հայաստան ժամանող ՌԴ քաղաքացիներին և Ռուսաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին ազատել գրանցման պարտավորությունից:
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև տվյալ համաձայնագիրը ստորագրվել էր Սոչիում՝ 2014-ի հուլիսի 11-ին: