Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստից հետո արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առանց մեղադրական դատական վճռի գույքի բռնագանձման նախագիծը արդեն պատրաստ է:
«Հիմա միջազգային փորձաքննության փուլում է: Եվրախորհրդարանի կողմից փորձագիտական միջանկյալ կարծիք արդեն ստացվել է: Սպասում ենք նաև մեր մյուս միջազգային գործընկերների կարծիքին»,- ասաց նա:
Հարցին, թե այդ նախագիծը կարո՞ղ է վնասել ներդրումներին, նախարարը բացասական պատասխան տվեց. «Ծիծաղելի է, ու, առհասարակ, այն շահարկումները, որ սա ուղղված է հարուստ մարդկանց դեմ, նույնպես զավեշտների շարքից է»:
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս է հաջողվելու պարզել` անօրինակա՞ն է ձեռք բերել գույքը, թե՞ ոչ, Բադասյանը մեկնեց` այդ մեխանիզմներն առկա են օրենքում:
«Մարդու գույքի` օրինական լինելը դատախազությո՞ւնն է որոշելու»,- հարցրեցին լրագրողները:
«Որոշվելու է դատարանի վճռով, բայց դատարանը դեռ չենք ընտրել։ Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք՝ քանի որ դատավճիռը քրեական գործերին է վերաբերում, այս` «առանց դատավճռի» տերմինը նշանակում է, որ անձի մեղավորությունը քրեական դատավարության կարգով հաստատված լինելուն է վերաբերում, ոչ թե նրան, որ ՀՀ-ում հնարավոր է երբևէ որևէ մեկի սեփականության իրավունքին միջամտել առանց դատարանի»,- պատասխանեց Բադասյանը:
Նախարարն ասաց, որ այս գործերով հարցը ներկայացվելու է ոչ թե անձի, այլ գույքի դեմ: «Դատարանում, որպես պատասխանող, հանդես է գալու ցանկացած անձ, ոչը կարծում է, որ այդ գույքի հետ կապված իրավունք կա։ Այսինքն՝ այս դեպքում ոչ թե սահմանվում է պատճառահետևանքային կապ արարքի և հետևանքի միջև, այլ բարձրացվում է գույքի օրինականության ծագման հարցը»։