|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՌԴ-ից արտաքսված լրագրող Ֆուադ Աբասովը երեկ երեկոյան ժամանել է Բաքու. հայտնում է Report-ը: Նրան դիմավորել են հարազատները:
Աբասովը խոստացել է շարունակել լրագրողական գործունեությունը:
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ 50 տարով ծագումով ադրբեջանցի հայտնի թուրք բլոգեր, լրագրող Ֆուադ Աբասովի մուտքը Ռուսաստանի տարածք արգելվել է:
Ավելի վաղ Աբասովը պատմել է, որ, որպես ձերբակալության պատճառ, ոստիկանները նշել են այն, որ նրա` ՌԴ-ում բնակվելու թույլտվության ժամկետը չեղարկվել է, սակայն համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել` նշելով, որ նա կարող է պահանջել դրանք դատարանում:
Մեկնաբանելով այն մեղադրանքները, որ ձերբակալվել է ազգային հողի վրա թշնամանք հրահրելու համար, Աբասովն ասել է, որ իր ձերբակալության ժամանակ ոչ ոք իրեն ոչինչ չի ասել այդ մասին: