կարևոր
658 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-20 12:58
Հասարակություն

Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռը

Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռը

Գերմանիայից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռը։

Sputnik Արմենիայի տվյալներով` չվերթն իրականացվել է երեկ։ Սա 2026 թվականի ընթացքում արդեն 7-րդ նմանատիպ չվերթն է, որ իրականացվում է Գերմանիայից։

ՀՀ արտաքսված քաղաքացիների թվի մասին տեղեկություն չկա։

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել չվերթերի և այլ երկրներից արտաքսված քաղաքացիների թվի մասին:

Անցած չվերթը տեղի էր ունեցել հոկտեմբերին։