Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 14-30-ը կլինի արձակուրդում: Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելու մասին վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-30-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության պարետն էր: Կառավարությունը սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չերկարաձգեց, այլ կայացրեց երկրում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին սահմանելու որոշում: