|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին հրավիրել են Քննչական կոմիտե՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի նկատմամբ սպանության սպառնալիք հնչեցնելու համար: Այս մասին այսօր հայտարարեց Նարեկ Մալյանը:
«Ինձ ծանուցագրով կանչել են Քննչական կոմիտե, քանի որ Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը դիմել է իրավապահներին, որ իբր ես սպանության սպառնալիք եմ հնչեցել իր նկատմամբ: Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ես տիկին Գայանեին չեմ էլ ճանաչում, բայց եթե «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը սպանության սպառնալիք է համարում այն, որ ես իրենց դաշինքը համարում եմ քաղաքական դիակ, ապա ես կգնամ ու կմասնակցեմ Քննչական և բոլոր գործողություններին»,-մանրամասնեց նա:
Հավելենք նաև, որ Մալյանը Քննչական կոմիտեից իր ֆեյսբուքյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել «Որտե՞ղ եմ ես հիմա...
կրկին քննչական բաժնում» մակագրությամբ:
Ավելի վաղ ակտիվիստը ՍԴ-ի դիմաց «ՎԵՏՕ» նախաձեռնության կազմում բողոքի ակցիա էր իրականացնում: