Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ սպառնացել էի, որ թուրք ներողներին մերումանուկ եմ անելու, չգիտես ինչու Խառատյանները խիստ անհանգստացել էին իրենց կյանքի համար, նրանք իրենց կյանքի նկատմամբ երևի վտանգ էին զգացել և դիմել իրավապահ մարմիններին՝ ըստ Yerkir.am-ի ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ոստիկանության 6-րդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում։
Նրան ոստիկանության 6-րդ վարչություն՝ հարցաքննության են կանչել մի քանի գործով։ Մալյանը նշեց, որ մեկն այն է, որ ֆեյսբուքյան իր էջում վերջնաժամկետ է ներկայացրել թուրք ներելու քաղաքականությամբ զբաղված մարդկանց և ասել, որ մերումանուկ է անելու նրանց։ Մալյանն ասաց, որ կարող էր նաև մերժել, քանի որ դա ոստիկանության կողմից հրավեր էր և դրա իրավունքն ունի, սակայն փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո հասկացել են, որ թաքցնելու ոչինչ չունեն և կողմ են այս գործի հանրայնացմանը։
Նա անդրադարձավ «Հազարաշեն» հկ-ի համահիմնադիր Հրանուշ Խառատյանին և նրա ընտանիքին՝ նշելով, որ այդ մարդիկ ամբողջական ընտանիքով տարբեր ֆրոնտներով լծված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, պահանջատիրությունը ոչնչացնելուն. «Նույնիսկ այնպիսի ցինիկ մարդու համար, ինչպիսին ես եմ, շատ ծանր է պայքար սկսել մի ամբողջական ընտանիքի դեմ։ Դրա համար ես ոչ թե նրանց ժամանակ տվեցի, այլ ինձ ժամանակ տվեցի, որպեսզի ազատվեմ բոլոր բարոյական արգելքներից, կաշկանդվածությունից։ Շուտով այդ մարդիկ փորձելու են ներողություն խնդրել, մեղա գալ և որպեսզի ազատվեմ այդ ավելորդ բարեսրտության կաշկանդվածությունից, ինքս ինձ ուղղակի ժամանակ տվեցի, մարդասիրական միջանցք բացեցի, որ նրանք կարողանան այդ միջանքով դուրս գան ու մոռացվեն»։
Մալյանի համոզմամբ՝ նրանք պետք է շահագրգռված լինեն բացատրություններ տալու իրենց որոշակի գործողությունների համար, իրենց շատ որոշակի ծրագրերով ստացած գումարների համար։ Փոխարենը նրանք նախընտրեցին այն, ինչ սովորաբար անում են սորոսականներն իր հետ պայքարի առաջին փուլում։
Ոստիկանության 6-րդ վարչությունից դուրս գալուց հետո Մալյանը հայտնեց, որ Քրեական ոստիկանության ահաբեկչության դեմ վարչությունում բացատրություն է տվել մի խումբ ահաբեկված մարդկանց բողոքների շուրջ. «Առաջինը Խառատյան ընտանիքի կողմից կեղծ հանցագործության մասին հաղորդումն էր, ինչի շուրջ ասացի, որ շարունակելու եմ նույն կոշտությամբ պայքարել Հայոց ցեղասպանության պահանջատիրության ոչնչացման գործընթացում ներգրավված մարդկանց դեմ: Իմ պայքարը քաղաքական է:
Երկրորդ հաղորդումը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը: Խոսքը այն հայտարարության մասին է, որ հեղափոխությունից հետո ապօրինություններ և հանցագործություններ թույլ տված մարդկանց սեկտը փակելու եմ: Այդ հաղորդմանը որևէ կերպ չարձագանքեցի, որևէ բացատրություն չտվեցի»:
Մայլանը նշեց, որ Խառատյաններին և Արփի Դավոյանին միացել էր Անդրանիկ Պողոսյանը, որի լուսանկարն ինքը հրապարակել է իր էջում և գրել․ «Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ ծյոծյա»:
«Դրան հումորային պատասխան տվեցի»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում․