|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն)։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը. հայտնում է News.am-ը:
«Անհայտ պատճառներով դիմակավորված անձինք կոպիտ վարվելով անձին բերման են ենթարկել կամ նույնիսկ կարելի է ասել առևանգել են Նարեկ Մալյանին։ Ակնհայտ է, որ դիմակավորված անձինք ձեռնաշղթաներով բերման են ենթարկում այն ժամանակ, երբ տեղի է ունեցել կամ տվյալ պահին տեղի է ունենում հանցագործություն։ Իսկ սա քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների մի ձև է», -նշեց նա։