կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-20 22:28
Արցախ

Բակո Սահակյանը ներկայացրել է իր տեսակետը ապրիլյան պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի մասին

Բակո Սահակյանը ներկայացրել է իր տեսակետը ապրիլյան պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի մասին

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրեն ուղղված հարցադրումները եղել են անկեղծ ու ազնիվ, խոսել են երկրի համար առաջնահերթ խնդիրների մասին:Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելուն, Բակո Սահակյանը նշել է. «Ես գիտեմ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել: Վարչապետը իրավասու է հանդես գալ առաջարկով` ստեղծել նման հանձնաժողով: Իմ տեսակետն այն է, որ նմանատիպ հանձնաժողովներում ներգրավված լինեն մարդիկ, ովքեր մասագիտորեն ի վիճակի են իրենց գործունեությամբ օգնելու բացահայտումներին»: