կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-22 21:10
Սպորտ

Եվրոպական 2-րդ խաղեր. Հայաստանի առաջին մեդալը

Եվրոպական 2-րդ  խաղեր. Հայաստանի առաջին մեդալը

Սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի եզրափակչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկին:

Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով հաղթել էր իտալացի Միշելի Ալսիոյին։

Կիսաեզրափակիչում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բերուլավան էր, որի նկատմամբ հայ սամբիստը 1։0 հաշվով հաղթանակ էր տարել և դուրս եկել եզրափակիչ։

Սա Հայաստանի առաջին մեդալն էր երկրորդ Եվրոպական խաղերում։

Այսօր հայ սամբիստներից պայքարի էին դուրս եկել նաև Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Ասյա Լալազարյանը (48 կգ), ովքեր պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։

Հունիսի 23-ին սամբիստներից պայքարի մեջ կմտնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):