| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուն և նրա 2 համախոհները «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Վարդենիս համայնքի բնակիչների բնակարաններ և սննդամթերք բաժանել:
ՀՀ ոստիկանությունից  տեղեկացնում են `վերոնշյալ անձինք  հայտնել են նաև, որ դա վերջինիս կողմից օգնություն է ու կրելու է շարունակական բնույթ:
 Հետագայում պարզվել է, որ օգնությունը տրամադրվում է մի ՍՊԸ-ի կողմից, մինչդեռ օգնություն բաժանողները քաղաքացիներին ներկայանում են համայնքապետի թեկնածուի անունից:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թեկնածուի անունից փետրվարի 3-ին նրա համախոհները օգնություն են տարել Վարդենիսում բնակվող մի ընտանիքի:
Տանտիրոջից ընդունվել է հաղորդում: Վերջինս հայտնել է, որ այդ անձինք թեկնածուի անունից իրենց ընտանիքին, որպես օգնություն, տվել են բրինձ, ոսպ, հնդկաձավար, ձեթ, խտացրած կաթ, ձու և հորդորել են քվեարկել թեկնածուի օգտին:
 Ոստիկանները պարզել են նաև, որ նույն թեկնածուի անունից փետրվարի 2-ին նրա համախոհները օգնություն են հատկացրել վարդենիսցի մեկ այլ ընտանիքի ևս: Ոստիկանությունում քաղաքացուց ընդունվել է հաղորդում, ըստ որի` հատկացված սննդամթերքը տրվել է թեկնածուի կողմից:
Կատարվում է քննություն: