Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին կոչ է արել պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում երկու անգամ ձայն տալ իր օգտին՝ ընտրատեղամաս ներկայանալով եւ փոստով՝ հեռավար քվեարկության համակարգի արդյունավետությունն ստուգելու համար: Այդ մասին նա սեպտեմբերի 2-ին ասել է լրագրողներին Հյուսիսային Կարոլինա նահանգ կատարած ուղեւորության ընթացքում:
«Թող ընտրողները ուղարկեն քվեաթերթիկը եւ թող նրանք քվեարկելու գնան ընտրատեղամասեր, եւ եթե համակարգն այդքան լավն է, ինչպես նրանք են ասում, ապա նրանք չեն կարողանա քվեարկել երկու անգամ»,- նշել է Թրամփը:
Մամուլի աշխատակիցների հետ նրա շփման մի հատված ցուցադրել է CNN հեռուստաընկերությունը, որը նաեւ հշեցրել է, որ մեկ անգամից ավելի քվեարկելու փորձը կդառնա օրենսդրության խախտում:
Հանրապետական Թրամփը վերջին ամիսներին բազմիցս քննադատել է փոստով քվեարկության մեթոդը, որը դեմոկրատներն առաջարկում են լայնորեն կիրառել նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի պատճառով: Այդ եղանակը թույլ չի տալիս ստույգ եւ օպերատիվ ամփոփել քվեարկության արդյունքները, համոզված Է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը: Նա բացատրել է, որ նկատի ունի ամենից առաջ քվեաթերթիկների ընդգրկուն նենգափոխումները եւ կեղծումները, «մեռած հոգիների», ինչպես նաեւ ընտրություններին մասնակցելու իրավունք չունեցող անձանց քվեարկությունները: Թրամփը նաեւ հայտարարել է, որ փոստով քվեարկությունն առաջիկա ընտրությունները խոցելի են դարձնում արտասահմանից միջամտության համար:
ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներից Թրամփի մրցակիցն է երկրի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: