|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հետ։
Կողմերը անդրադարձել են տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են՝ բացառելով ահաբեկչության տարածումը:
Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությանը հրավիրեց Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվությանը։
ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բելառուսի կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ և քայլեր: