կարևոր
1060 դիտում, 6 ժամ առաջ - 2025-02-28 19:40
Աշխարհ

Լոնդոնում կանցկացվի Ուկրաինայի հարցով Եվրոպական գագաթնաժողով

Լոնդոնում կանցկացվի Ուկրաինայի հարցով Եվրոպական գագաթնաժողով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերով մարտի 2-ին Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի հարցով Եվրոպական գագաթնաժողովը, որին կմասնակցեն Եվրոպայի ավելի քան տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը:

Նշվում է, որ գագաթնաժողովի նպատակը Եվրոպայի «համատեղ և անսասան աջակցությունը» ցուցադրելն է Ուկրաինայի ինքնիշխանության և անվտանգության ապագան ապահովելու համար։

Գագաթնաժողովին կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն

Բանակցությունների ընթացքում քննարկվելու են Ուկրաինային աջակցելու հարցում եվրոպական դաշնակիցների հետագա գործողությունների համակարգումը, ինչպես նաև հնարավոր խաղաղ բանակցությունների հեռանկարները։ Բացի այդ, Սթարմերը գագաթնաժողովի մասնակիցներին կտեղեկացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ իր այցի մանրամասների մասին։