|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
«Գոհ եմ Բոլթոնի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ դրական, ծավալուն եւ հետաքրքիր քննարկումից: Քննարկել ենք Հայաստանի և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը: ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր կարեւոր դեր է խաղում՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարն՝ իր թվիթերյան էջում։