Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ջոն Բոլթոնը ցանկանում է Անգլիային ճահիճը ներքաշել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Չսխալվե՛ք. Ջոն Բոլթոնը, որը ձախողվել է Թրամփին խաբելու, նրան «դարի պատերազմի» մեջ ներքաշելու գործում եւ մտահոգված է #B_Team-ի փլուզմամբ, իր թույնը թափում է Անգլիայի վրա՝ այն հույսով, որ այդ երկրին ճահիճը կներքաշի: Միայն իմաստնությունն ու հեռատեսությունն են կարող չեզոքացնել այս դավադրությունը»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Իրանի Իսլ. հեղափոխության պահակազորը, Հորմուզի նեղուցում ծովագնացության միջազգային օրենքները խախտելու մեղադրանքով, ձերբակալել է անգլիական «Stena Impero» նավթային լցանավին: Միջադեպը լարվածության նոր փուլի պատճառ է դարձել Թեհրանի եւ Լոնդոնի հարաբերություններում: