Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդհանրապես, կուսակցությունը պետք է հենվի ինչ-որ գաղափարների վրա, հիմա ուզում եք անունը «իզմ» դրեք, ուզում եք գաղափարախոսություն դրեք, ցանկացած մոտեցում պետք է ունենա հիմնավորում, ու դա պետք է բխի կանոնադրական հիմքերից, ինչի վրա կանգնած է կուսակցությունը. Yerkir.am-ի հետ զրույցում «իզմ»-երի մասին իր տեսակետը հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր՝ դեմ են բոլոր տեսակի «իզմ»-երին։
Մեր զրուցակցին հետաքրքրում է՝ եթե «իզմ»-երից հրաժարվում են, ապա հետաքրքիր է` քաղաքական ի՞նչ մոտեցումներով են առաջնորդվում։
««Իզմ»-ն, ընդհանրապես, վախենալու բան չէ, այն քաղաքականության մի մաս է, քաղաքականության բնութագրիչ։ Կարող ես, օրինակ, հրաժարվել սեղանը սեղան անվանելուց, բայց հարց է առաջանում ու պետք է հասկանալ՝ ինչի՞ վրա ենք հաց ուտելու»,- նշեց նա։
Մեր դիտարկմանը` «իզմ»-երի մերժումը գուցե այն պատճառով է, որ չգիտեն՝ ինչ գաղափարախոսության կրող են, Գորգիսյանը պատասխանեց՝ իրենց հիմնադիր փաստաթղթերում պետք է նշած լինեին այն գաղափարները, որոնց սատարում են։