|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Տրապիզոնի Արաքլը գավառի Չամլըքթեփե շրջանում հորդառատ անձրևների հետևանքով ՀԷԿ-ի խողովակ է պայթել: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` դեպքից հետո հայտարարվեց, որ առաջացած հեղեղի հետևանքով 7 հոգի անհայտ կորել է, այնուհետև ևս 4 հոգու անհետացման մասին նշվեց:
Տրապիզոնի նահանգապետարանի կողմից երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն` վթարի հետևանքով 6 հոգի մահացել է, 4-ի ճակատագիրն էլ շարունակում է անհայտ մնալ. հաղորդում է artigercek.com կայքը:
