Թուրքիան անընդունելի է համարում ԱՄՆ կողմից С-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ նամակը հրապարակելը, այս մասին հայտարարել է Թուրքիայի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ չի հրաժարվի ռուսական C-400 համակարգերի գնման գործընթացից, և որ զինատեսակի առաջին խմբաքանակը Թուրքիայում կլինի արդեն հուլիսին:ԱՄՆ-ը իր հերթին հայտարարում է, որ ռուսական զենիթահրթիռային համակարչգերը անհամատեղելի են ՆԱՏՕ-ի չափանիշների հետ:ԱՄՆ-ը հայտարարում է, որ եթե Թուրքիան չհրաժարվի այդ գործարքից, ապա ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի, առաջին հերթին կչեղարկի F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիա: