Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Փետրվարի 14-ին ԱԺ-ն ընդունել է կառավարության 5-ամյա ծրագիրը, սակայն տարեկան միջոցառումների ծրագիր առայսօր չի ընդունվել։ Խոսքն այն մասին է, որ կառավարությունն ըստ տարիների հաստատում է 5-ամյա ծրագրում նախանշված ծրագրերի ու միջոցառումների առաջնահերթությունները և տարեկան կտրվածքով ծրագիրը զետեղում կառավարության կայքում, որտեղ բոլոր թվականներինը կա՝ սկսած 2000-ից, բացի 2019-ից, ընդ որում՝ փաստաթուղթն ընդունվում է յուրաքանչյուր տարվա հունվարի առաջին կեսին։
Երեկ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ուշանում, ե՞րբ է ընդունվելու 2019 թ․ տարեկան միջոցառումների ծրագիրը։ Նա սկսեց համոզել, որ մայիսի 16-ին ընդունվել է, բայց միասին կայքում նայեցինք և պարզեցինք, որ միայն հնգամյա միջոցառումների ծրագիրն է առկա։ Հետո «կռուտիտի» ժանրում նախարարը սկսեց համոզել, որ տարբերություն չկա դրանց միջև՝ 5-ամյա ծրագիրը բաշխվում է տարիների վրա, սակայն նախկինում և´ 5-ամյա ծրագիր էր ընդունվում, և´ յուրաքանչյուր տարվա համար՝ առանձին։
Կա՛մ գործ ունենք կառավարության անփութության հետ, կա՛մ կառավարությունը չի տարբերում տարեկան ծրագիրը 5-ամյա ծրագրից, կա՛մ էլ նպատակն այն է, որ տարեվերջին չմեղադրենք այս կամ այն կետը չկատարելու համար»։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: