|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Չինաստան 3-օրյա այցելության ժամանակ նրա աշխատակազմը սկանդալային վրիպում է արել: Այս մասին հայտնում է Haberturk-ը:
Գերմանիայի պատվիրակությունն այցելության համար նախատեսված կրծքանշանների համար չինական դրոշի փոխարեն օգտագործել է թուրքական դրոշը, որը մեծ սկանդալի պատճառ է դարձել:
Այս մասին Huffington Post-ը «Ամոթալի վրիպակ» վերնագրով լուր է հրապարակել, որում պնդել է, որ Մերկելի աշխատակազմը չի տարբերում թուրքական դրոշը չինականից:
Կրծքանշանի լուսանկարը Twitter-յան իր էջում տեղադրել է նաև գերմանացի լրագրող Ռոբին Ալեքսանդրը և անդրադարձել սխալ դրոշ օգտագործելու փաստին: