կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-03 10:16
Տարածաշրջան

Թուրքական դատարանը քուրդ ընդդիմադիր գործչին կալանքից ազատելու որոշում է կայացրել

Թուրքական դատարանը քուրդ ընդդիմադիր գործչին կալանքից ազատելու որոշում է կայացրել

Անկարայի ծանր հանցագործությունների 19-րդ դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակության նախկին համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշին կալանքից ազատելու մասին վճիռ է կայացրել:

Դեմիրթաշը 2016 թ. նոյեմբերի 4-ին ԺԴԿ մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի և կուսակցության 9 պատգամավորների հետ «հանցանք կատարելու նպատակով կազմակերպություն հիմնելու, ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու, զինված ահաբեկչական կառույցի անդամ լինելու և կազմակերպության անունից հանցանք կատարելու» մեղադրանքով ձերբակալվել էր: Այս ընթացքում Դեմիրթաշի նկատմամբ մի շարք գործեր են հարուցվել, նա պահվում է Էդիրնեի բանտում. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Դեմիրթաշը և  նրա փաստաբանները երեկ չէին մասնակցել դատական նիստին, որի ընթացքում դատարանն ազատ արձակման որոշում էր կայացրել:

Նշենք նաև, որ, չնայած ազատ արձակման որոշմանը, Դեմիրթաշը կշարունակի պահվել բանտում, քանի որ 2018 թ. Ստամբուլի ծանր հանցագործությունների 26-րդ դատարանը «ահաբեկչական կազմակերպության քարոզի» մեղադրանքով նրան դատապարտել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման: