|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ. Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։
Պաշտոնյայի պնդմամբ՝ որպես կասկածյալ առայժմ ոչ ոք չի ներգրավվել։ Քրեական գործի շրջանակներում ճանաչվել է տուժողը, ինչպես նաև նշանակվել են հրդեհատեխնիկական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։
Նա մանրամասնեց, որ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի երկրորդ մասով, որում ասվում է․ «Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել և որը
կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով,
խոշոր չափերի վնաս է պատճառել,
կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ,
կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։