|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Օգոստոսի 24-ին, ժամը 06.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պուշկինո գյուղի թիվ 177 տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Պուշկինո գյուղի 2-րդ փողոցի Հ. Կ.-ին պատկանող թիվ 177 տանը (1 հարկանի):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.12-ին, մարվել՝ 07.35-ին: Այրվել է մոտ 0, 1 խմ տախտակ:
Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են 1955 թ. ծնված Հ. Կ.-ի այրված դին: