|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Ֆրանսիան Թուրքիային մեղադրել է Լիբիայում ագրեսիվ միջամտության եւ զենքի մատակարարման էմբարգոյի խախտման մեջ:
Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Ֆրանսիային մտահոգում է Թուրքիայի ագրեսիվ եւ համառ միջամտությունը, 7 թուրքական նավերի տեղակայումը լիբիական ափերի մոտ եւ զենքի մատակարարման էմբարգոյի խախտումը, գրում է Asharq Al-Awsat-ը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան չի քաշվի մի կողմ, եթե թուրքերը շարունակեն անընդունելի պահվածքն ու ՆԱՏՕ-ի շահագործումը:
Նա նաեւ նշել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը այս շաբաթ այդ հարցով բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ մոտ ժամանակներս կարծիքներ կփոխանակի ՆԱՏՕ-ի գործընկերների հետ:
Անցած շաբաթ թուրքական ռազմանավը ԵՄ նոր ռազմածովային առաքելությանը թույլ չի տվել ստուգել Լիբիայի ափերի մոտ տեղակայված բեռնանավը: