|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է օտարերկրյա ուժերը Լիբիայից դուրս բերելու անհրաժեշտությունը՝ այդ կապակցությամբ նշելով նաև Ռուսաստանին և Թուրքիային:
«Լիբիայի խնդրանքով անհրաժեշտ է վերջ տալ արտաքին միջամտությանը: Դա պետք է արտահայտվի Լիբիայի տարածքից բոլոր ուժերի և օտարերկրյա վարձկանների՝ ռուսների, թուրքերի, նրանց սիրիացի վարձկանների և այլոց դուրս բերման միջոցով»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
Ըստ նրա՝ արտաքին ուժերի դուրսբերումը պետք է տեղի ունենա «ամբողջ երկրում քաղաքացիներին պաշտպանելու ունակ միավորված բանակի» ստեղծմանը, ինչպես նաև զինված խմբերի աստիճանական զինաթափմանը զուգահեռ: Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Լիբիային անվտանգության ոլորտում, քանի որ իրավիճակն այս երկրում ազդում է Սահելի ողջ տարածաշրջանի վրա: Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Միջերկրական ծովում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի հաջողությունը մեծապես կախված է հարևան երկրների կողմից Լիբիայի ինքնիշխանության աջակցությունից: